RIGVIR® պարունակում է հարմարեցված, կենդանի էնտերովիրուս, որը համարվում է օնկոտրոպիկ եւ օնկոլիտիկ, ոչ պաթոգեն, գենետիկորեն չմոդիֆիկացված: RIGVIR® չի պարունակում հակաբիոտիկներ, ստիմուլյատորներ, պոտենցիալ թունավոր նյութեր։
RIGVIR® ցույց է տալիս անվտանգության ակնառու դիտարկում: Մոտ 2000 հիվանդ մասնակցել է կլինիկական ուսումնասիրություններում RIGVIR®; կեսը անվտանգության ուսումնասիրություններում, կեսը`արդյունավետության։ Չեն նկատվել լուրջ կողմնակի էֆեկտներ, առավել տարածված ախտանիշ է սուբֆեբրիալ ջերմաստիճանը։

Կողմնակի էֆեկտներ

Ինչպես եւ այլ դեղամիջոցները, RIGVIR®  կարող է առաջացնել կողմնակի էֆեկտներ, թեեւ ոչ բոլորն են դրանք զգում: RIGVIR® կողմնակի էֆեկտները կարճատեւ են եւ չեն պահանջում հատուկ թերապիա։

Օրգանիզմի/մարմնի համակարգը

Շատ հաճախ
(≥1/10)
Հաճախ
(≥1/100 մինչեւ 1/10)
Երբեմն/պակաս հաճախ
(≥ 1/1000 մինչեւ <1/100)
Հազվադեպ
(≥ 1/10000 մինչեւ <1/1000)
Շատ հազվադեպ
(<1/10000)

Ընդհանուր խանգարումներ

Ջերմաստիճանը մինչեւ 37.50 C, ժամանակավորապես (1-3 օր)

Ցավ ուռուցքի շրջանում, հոգնածություն

Նյարդային համակարգի խանգարումներ

Քնկոտություն

Ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիոնալ խանգարումներ

Մարսողության խանգարում (լուծ)

Եթե կարծում եք, որ դեղորայքը առաջացրել է կողմնակի էֆեկտ, ստուգեք խնդրեմ, բրոշյուրը, որը դեղորայքի հետ գտնվում է փաթեթի մեջ տեղեկատվության համար այն մասին, թե ինչպես հաղորդել կողմնակի էֆեկտների մասին։ Որպես կանոն, կարող եք հաղորդել կողմնակի էֆեկտների մասին, լրացնելով ձեւը առցանց, ձեր բժշկի մոտ կամ տեղական դեղատանը։ Ավելի մասնրամասն տեղեկատվության եւ հաղորդագրության համար այցելեք, խնդրեմ, ձեր երկրի պատասխանատու կառույցի վեբ-կայք։
Դուք կարող եք նաեւ հաղորդել կողմնակի էֆեկտների մասին անմիջապես արտադրողին — rigvir@rigvir.com

Անվտանգության կարեւոր տեղեկատվություն

Որո՞նք են կողմնակի էֆեկտները։

Կողմնակի էֆեկտը ցանկացած անցանկալի բժշկական երեւույթ է դեղագործական արտադրանք օգտագործելուց հետո հիվանդի մոտ, որը կարող է կամ չի կարող առաջանալ տվյալ արտադրանքի բուժումից։ Հետեւաբար, կողմնակի էֆեկտ կարող է լինել ցանկացած անբարենպաստ եւ չնախատեսված նշան, ախտանիշ կամ հիվանդություն, կապված արտադրանքի օգտագործման հետ։

Ինչո՞ւ է պետք զեկուցել կողմնակի էֆեկտների մասին։

Հաղորդելով կողմնակի էֆեկտների մասին, դուք օգնում եք մեզ ապահովել մեր արտադրանքի եւ մեր հիվանդների անվտանգությունը։ Ձեր տեղեկատվությունը նաեւ հնարավորություն կտա մեզ կատարել մեր պարտականությունները առողջապահական մարմիններին հաշվետվություն ներկայացնելիս, որը պահանջում է, որ մենք ներկայացնենք տեղեկատվություն մեր արտադրանքի կողմնակի էֆեկտների մասին, նույնիսկ այն դեպքերում, երբ կապը արտադրանքի եւ կողմնակի էֆեկտի մեջ չի հաստատվել։

Եթե դուք կամ անձը, ում դուք ներկայացնում եք, ներկա պահին տառապում է լուրջ կողմնակի էֆեկտներից, հարկ է դիմել տեղական բժշկի կամ առողջապահության այլ արհեստավարժ մասնագետի ավելի վաղ, քան հաղորդել կողմնակի էֆեկտի մասին։

Ինչպե՞ս հաղորդել կողմնակի էֆեկտների մասին։
Հաղորդագրությունը կողմնակի էֆեկտների մասին, ընդհանուր առմամբ, իրականացվում է բժշկական աշխատողների կողմից, այնպես որ ձեզ խորհուրդ է տրվում խոսել ձեր բժշկի կամ դեղագործի հետ: Ավելի հաճախ,հիվանդները կարող են հաղորդել ենթադրելի կողմնակի էֆեկտների մասին ուղղակիորեն տարբեր մեթոդների միջոցով, ինչպիսիք են հիվանդի հաշվետվական ձեւը առցանց ,դեղորայքը կարգավորող ազգային մարմինների վեբ- կայքերում կամ հեռախոսով:
Եթե դուք զգում եք կողմնակի էֆեկտներ կամ կարծում եք, որ կարող եք դա զգալ, պետք է խորհրդակցեք բժշկական աշխատողի հետ։ Դեղորայքի եվրոպական գործակալությունը չի կարող ընդունել հաշվետվություններ կողմնակի էֆեկտների մասին անմիջապես հիվանդներից կամ սպառողներից։ Գործակալությունը նաեւ ի վիճակի չէ ապահովել յուրաքանչյուրին բժշկական խորհրդով կամ հաստատել, արդյոք ձեր ախտանշանները առաջացել են կոնկրետ դեղից։